▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլեկտրիկնե՛ր զգույշ եղեք` «տոկով չընկնեք»

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Էլեկտրիկները, կարծես, անձեռնմխելի կաստայի են վերածվում մեր իրականության մեջ: 
Հոսանքի գնի թանկացմանը հաջորդած կառավարության կողմից սուբսիդավորումը մեղմեց հանրության շրջանում հոսանքի գնի վերաբերյալ բողոքն ու դժգոհությունները, սակայն մի նոր դժգոհախառն երևույթ է զարգանում, որը կրկին կապված է հոսանքի համար կատարած վճարումների հետ: 

Ի՞նչ է պարզվում,  ՀԷՑ-ի սպասարկման ոլորտում էլեկտրիկ հաստիքը զբաղեցնող անձինք տարբեր մեքենայությունների են դիմում, մասնավորապես ըստ լրատվամիջոցների հրապարակումների ու ռեպորտաժների, քաղաքացիների հաշվին մաքրում են իրենց վրայից հոսանքի կորուստները՝ առաջացնելով բնակիչների դժգոհությունները: Իսկ այդ դժգոհությունը բնակիչը ոչ թե ուղղում է կոնկրետ մեքենայությունը կատարողի, այլ ավելի բարձր օղակների ուղղությամբ, ընդհուպ մինչև իշխանություններ: Այսինքն, ստացվում է, որ ոմն էլեկտրիկ Ռոմիկ (անունը պայմանական է ընտրված) մեկին հոսանք է «գրեֆ» անում, մյուսին էժանով է ծախում, իսկ այդ, այսպես ասած, վատնումը կամ ունեցած կորուստները մաքրում է՝ հանելով մյուսի հաշվիչի միջից՝ «խիմիչիտ» անելով դրանք տարբեր լաբորատոր միջամտություններով, ու այդ մեքենայությամբ առիթ է տալիս, որ բնակիչը իր հայոհոյախառն դժգոհությունն արտահայտի ոչ թե իր, այլ ավելի բարձր օղակի նկատմամբ:

Արդյունքում օգտվում է էլեկտրիկը, տուժում է բնակիչը, հայհոյանքը ստանում է իշխանավորը:  Այլ կերպ ասած էլեկտրիկ ինստիտուտը մակաբույծի ֆունկցիա է կատարում, իսկ ի՞նչ են անում մակաբույծների հետ: Ճիշտ է: Ազատվում են նրանցից: 
Էլեկտրիկների մայրամուտի ժամն է գալիս ոնց որ թե...

Վահագն Սարոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին