Այսօր Ազգային ժողովում ՀՀ 2019 թ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կառավարության պարտականությունն է վարել այնպիսի քաղաքականություն, որ քաղաքացին հավատա ինքն իր ուժերին:
«Մենք, այո, այսպես ասած՝ ունևոր հատվածին հարգելու օրակարգն ընդունում ենք, և Հարկային օրենսդրության փոփոխության փաթեթով մենք եկամտահարկով բաց թողնված մասը 100 տոկոսով կլրացնենք գույքահարկում արվող փոփոխությունների տրամաբանության մեջ: Այո, մենք կստեղծենք հնարավորություններ, որպեսզի, այսպես կոչված, էլիտար թաղամասերը, էլիտար թաղամասերում գտնվող էլիտար տները և էլիտար ունեցվածքները հարկվեն բոլորովի այլ կերպ: Եվ ըստ էության մենք ունենք հաշվարկ, որ գույքահարկով հարկվող գույքի մի տոկոսի նկատմամբ գույքահարկի արդար դրույքաչափ սահմանելով՝ մենք երկրում հավաքագրվող գույքահարկի չափը կկրկնապատկենք: Այսինքն՝ եթե այդ ճոխ անշարժ գույքի մեկ տոկոսը մենք հարկենք այլ տրամաբանության մեջ, կարող ենք կրկնապատկել գույքահարկի ծավալը»,- նշեց նա:
Նրա խոսքով` այս նախաձեռնությունը դեռ փորձագիտական գնահատման փուլում է, բայց այն, իր համոզմամբ, կարող է հեղափոխական շրջադարձի հնարավորություն տալ:
Կարդացեք նաև՝ Անհատ տաքսիստները կազատվեն հարկերից. Նիկոլ Փաշինյան
Թոշակառուներն ու նպաստառուները 2019 թ.-ից առնվազն իրենց սնունդը գնելու հնարավորություն կունենան