▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ելք»-ում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս. Փաշինյանը հիասթափված է․«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ելք» խմբակցությունում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ լուրջ հակասություններ կան, մասնավորապես, խմբակցության ավագների միջեւ:

Եթե ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ «Ելքի» երիտասարդ պատգամավորների հետ միասին, հաջողությամբ «խաղում է» իրենց հարմար դաշտում, ապա նույն խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը, պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Արամ Սարգսյանը փորձում են ինքնուրույն վարել իրենց քաղաքականությունը:

Արդյունքում վերջին երեքի հայտարարությունները, հարցազրույցներն ու ելույթները դառնում են իսկական զավեշտ ու լայն քննարկման առարկա:

Այս ամենից բավականին հիասթափված է Ն. Փաշինյանը եւ փորձում է իրական ելք գտնել, քանի դեռ չի քանդվել «Ելքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին