▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՄ-ն պատերազմի տեղեկանք չտվեց Ալիևին

Ահավասիկ, մոտենում է այն պահը, երբ Իլհամ Ալիևը նյարդային կգնա ծխելու, երբ ԱլԳ (քաղաքական) հռչակագրում տեղ չգտավ ղարաբաղյան հակամարտության մասով ԵՄ-Հայաստան պայմանագրին հակասող կամ Հայաստանի ու Արցախի ազգային և անվտանգության կենսական շահերը բացասաբար շոշափող ձևակերպում:

Ըստ այդմ՝ ուժի մեջ կմտնի իրավական պարտադիր ուժ ունեցող ԵՄ-Հայաստան-ԵՄ համաձայնագրի դրույթը, որը արդեն ԵՄ 28 պետության դիրքորոշում է.

1) բացառապես խաղաղ ու երկարատև լուծում /իսկ դա հնարավոր է, երբ լուծումը ոչ թե պարտադրվում է, այլ ժողովուրդն ինքն է որոշում, կարգավորումը համապարփակ է ու խաղաղության երաշխիքներն էլ կատարյալ/ և բացառապես միջազգային իրավունքի դաշտում /ՄԱԿ կանոնադրություն, Հելսինկյան եզրափակիչ ակտ/,

2) բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում (ՄԱԿ, ռուս-թուրք-ադրբեջանական ֆորմատները՝ պերսոնա նոն գրատա),

3) բացառապես երեք սկզբունքերի հիման վրա՝ ուժի կամ դրա սպառանլիքի կիրառումից զերծ մնալ, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների հավասարություն և ինքնորոշում...

ԵՄ-ն պատերազմի տեղեկանք չտվեց Իլհամ Ալիևին ու դա մանրամասն նրան բացատրել էին դեռևս ՆԱՏՕ-ի շտաբ գրասենյակում....

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ կուրիլկայում ծխող Ալիևի մասին:

Ալիևի դեմարշն սկսվում է.... Ձյուն գա գլխիդ, իշակ... Սահմաններին ուշադիր... նրա կատաղության նոպաների դրսևորման ձևերը հայտնի են...

Ստյոպա Սաֆարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին