▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էն հին համարիդ հաշվի SMS եմ գրել․ Աշոտյանը՝ Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Երեկ Ազգային ժողովի ամբիոնին հերթական հիսթերիայի մեջ էր ընկել հողատուն (հին հունարեն՝ ὑστέρα (hystera)՝ «արգանդ», հին հույները համարում էին օրգանիզմում արգանդի թափառելու հետևանք):

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-2/armen_ashotyan_1.jpg

Կապ ընկնելով Աննա Մկրտչյանի ուղիղ ու դաժան հարցից՝ նա զառանցում էր, թե Աննայի «շեֆերին ոմանք SMS-ներ են ուղարկում՝ հանձնարարականներով այս կամ մեկնաբանությունն անելու»:

Տո այ 1868 թվականին Դոստոևսկու գրած վեպի վերնագիր, ստի գլխին ՀՀ նախկին վարչապետերից մեկը բամփի՞, թե դու նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով Աննայի մեջբերածի տակ, բունկերում լակելով, չես ստորագրել:

Սուտը հին հռոմեացիների բերքատվության և առատության
խորհրդանիշ դառնա՞, թե դրսից մեզ ինչ-որ մեկը կարա ուղղորդի: Սուտը Լուլուի բարի համբավի և Աղազարյանի ինտելեկտուալ մակարդակի խաչասերման վայր դառնա՞, թե հերթական զառանցանքիդ տակից կարող ես դուրս գալ:

Մինչ այս հարցերիս պատասխանես, մի հատ էն հին համարիդ հաշվի SMS եմ գրել, լավրովյան թևավորներից»:

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին