▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտանիքը չունի երեխա, բայց ունի հիփոթեք... Փաշինյանը չկարողացավ զսպել ծիծաղը

«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագրի» քննարկման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը նշեց՝ հաշվի առնելով, որ ծրագիրը գրանցել է բարձր դիմելիություն, առաջարկվում է հաստատել նոր ծրագիր՝ 2024-2026թթ. ժամանակահատվածով, որի համաձայն, երեխա ունեցող ընտանիքներին կտրվի ֆինանսական աջակցություն՝ ուղղված հիփոթեքին: Ծրագիրը կունենա երկու բաղադրիչ՝ միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում հիփոթեքի միջոցով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար, երկրորդ՝ երեխայի ծնունդով պայմանավորված, աջակցություն հիփոթեքի վարկ մարող ընտանիքներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այսինքն՝ եթե ընտանիքը չունի երեխա, բայց ունի հիփոթեք, երբ երեխան ծնվում է, մենք երեխայի ծնվելու առիթով հիփոթեքային վարկի մնացորդի 10 տոկոսի չափով միանվագ գումար ենք տալիս, բայց ոչ ավել, քան 500 հազար դրամը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Թարմացված․ «Քանի որ շատ է խոսվում էդ մասին, կուզեի Տավուշի մարզպետից լսել՝ մարզի սահմանամերձ հատվածներում, ծրագրի շրջանակներում, կառուցվող տներ կա՞ն»,- Կառավարության նիստի ժամանակ, դիմելով Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին, հարցրեց վարչապետը: Մարզպետն ասաց, որ ընթացիկ տարվա փետրվարի դրությամբ առևտրային բանկերի կողմից մարզում հաստատվել է 250 վարկ. «Կիրանցում՝ 13, Բերքաբերում՝ 16, Ոսկեպարում՝ 3, Բաղանիսում՝ 1. սա է ընդհանուր պատկերը»,- նշեց Ղալումյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին