▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երանի էլի քունդ հսկեի, երանի ասեի` «Միխ, ծածկվի, չսառես»». Արցախում զոհված Մխիթար Գալեյանի մոր հուզիչ գրառումը

Դիտեք նաև՝

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհված 20-ամյա Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում  գրել է.

 

«-Մամ չծածկես վրես, շոգա։

-Չէ կյանքս ծածկեմ,քնած մարդը չի զգում ոնցա մրսում։

Հուլիս ամիսն էր, երկար սպասված հանդիպում, Հադրութում էինք, հենց զորամասի դիմացը տուն էինք վարձել, որ շատ մոտ լինեինք Մխիթարիս։

Առավոտ 6-ից արթնանում էի ու նայում վերկացը, մարզանքը, ճաշարարան գնալը։ Ու երբ Մխիթարս գալիս էր մեզ մոտ, անընդհատ քնած էր, չէր հագենում քնից։

Նստում էինք ամուսիններով ու անթարթ նայում ԲԱԼԻՍ։ Հասկանում էինք, որ ԶԻՆՎՈՐԸ քնի կարիք ունի։ Երանի, ամեն ապրածդ օրվան երանի եմ տալիս, երանի էլի քունդ հսկեի, երանի ասեի. «Միխ ծածկվի չսառես»։

Միխ, իմ կյանքի լուսավոր ԷԱԿ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին