ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլի հետ այս հեռակա բանավեճը տեղի էր ունեցել չորս տարի առաջ։
Աստված վկա, երանի կտայի, որ պատմությունն ինձ սխալ հաներ, իսկ նրան՝ ճիշտ։
Որ ես իրոք լինեի «պադավատից կառչած» նախկին, իսկ ինքը՝ ազգիս հաղթանակներ պարգևող ղեկավար։
Որ իմ ոչ մի կանխատեսում չդառնար իրականություն, իսկ իր բոլոր խոստումները կյանքի կոչվեին։
Որ ես ամեն օր իմ սխալների մանթոյից մեռնեի, այլ ոչ թե հայրենիքի կորստի ցավից։
Բայց կյանքն ավելի դաժան էր իմ ու մեր հանդեպ։
Ես ու ազգս դարձանք ողբից ու պատվազրկումից գալարվող նյարդակծիկ, իսկ նա՝ հայ ժողովրդի պատմության մեջ ամենաստոր ոչնչությունը ու անբարո կապիտուլյանտը»։