Երազելը շատ լավ բան է, թող երազի, երևի ոգևորվել է։ Այս մասին այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունը։

«Ես իմ հայտարարությունից հետո այլ հայտարարություն չունեմ անելու՝ կապված մեր զինված ուժերի կիրառման եւ մեր մտադրությունների մասին: Երեւի ոգեւորվել են»,-ասել է Տոնոյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է և վե՛րջ»:
«Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում, մենք երազում ենք այդ մասին: Եվ դա կլինի առաջիկայում: Այդ ժամանակ կտեսնենք՝ նա պատասխան կտա՞ իր խոսքերի համար, թե՞ ո՛չ»,- հայտարարել է Հասանովը՝ տեղական ԶԼՄ-ներին տված ճեպազրույցում:
Կարդացեք նաև՝ Ադրբեջանի ՊՆ-ն մարտի դաշտ է կանչում Նիկոլ Փաշինյանին
Դիտեք նաև՝


