▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երազում եմ այն սերնդի մասին, որը կախված չի լինի ոչ ռուսական ռազմաբազայից, ոչ էլ` ինչ-որ վիժվածքի արարքներից

Ինչո՞ւ

Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցնող դեպքից հետո դեռևս ուշքի չեմ եկել, ինչպես շատ շատերը: Ցավալի է, տառապանք է, վիշտ է...Հասկանալի է այս բոլոորը, սակայն իմ մեջ պտտվում են հարցեր, որոնց պատասխաններն այդպես էլ չեմ գտնում:

Նախևառաջ, ինձ հասած ժլատ ու կցկտուր տեղեկությոունները չեն տալիս մի հարցի պատասխան. ինչու՞: Ինչու՞ էր այդ վիժվածքն ազատ արձակ, զենքը ձեռքին թափառում քաղաքում: Ինչու՞ մտավ հենց այդ տունը, ինչու՞ այդքան դաժան ու անմարդկային գտնվեց, որ ընտանիքի բոլոր անդամներին հոշոտեց:
Ինչուների շարանը դեռևս կարելի է շարունեկել : 

Ասենք` ինու՞ է ռուսական ռազմաբազայում կարգապահությունն այդքան թույլ: Չէ՞ որ սա առաջին դեպքը չէ, ինչու՞ ենք մենք այդքան վստահում ռուսներին և ինչո՞ւ են նրանք մեր գլխին ամեն անգամ քար աղում:

Մի՞թե մենք պատանդ ենք նրանց ձեռքին: Ռուսական ռազմաբազան իբր մեզ ապահովությոուն պիտի տա Թուրքիայի հետ հարաբերություններում, այնինչ...
Ես համոզված չեմ, թե հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հնարավոր բախման ժամանակ ռուսները մեզ կօգնեն:

Գնանք առաջ` ինչու՞ ենք մենք այդքան հանդուրժող: Հիշում եք` հայ վարորդի մեղքով ընդամենը վթար էր եղել: Ցավալի բան էր, այո, բայց հիշեք նրանց լրատվամիջոցների արձագանքը, հայ մարդու խալաթը...Իսկ մեզանում...

Մենք մեր պատմության բոլոր շրջաններում հանդուրժող ենք եղել ռուսների նկատմամաբ, բայց նրանք միշտ մեզ հետ վարվել են այնպես, ինչպես հարկ են համարել:
Չէ, սխալ չհասկանաք, ես կոչ չեմ անում հայ-ռուսական թշնամանքի, բայց կոչ եմ անում իներտ չլինել: Պահանջել առաջին հերթին մեր իշխանություններից ու իշխնավորներից, որ թույլ չտան ռուսական կողմին տափսաղաղ անել հարցը: Հետամուտ լինել, որ մանրամասնորեն քննվի հարցը, պարզվի` որտե՞ղ է չարի արմատը և պատժվի: Պատժվի անպայման: օրենքի ողջ խստությամբ:

Ես չեմ կարծում, թե սա սովորական արարք է, մարդկային տականքի գործած, բնազդային, չմտածված արարք: Պատկերացրեք` լավ կլիներ, եթե այդպես լիներ, սակայն ով գիտե, թե ով է թաքնված այս քստմնելի սպանության հետևում: Եթե դա այդպես է, ուրեմն անպատասխան թողնելն է վտանգավոր:

Մի խոսքով, այս դեպքը նոորից ու կրկին ցույց է տալիս, որ մենք դեռևս մեր գլխի տերը չենք դարձել: Դարեր շարունակ երազել ենք այդ մասին, հիմա էլ անկախ ենք, բայց: Ու հիմա ես երազում եմ այն սերնդի մասին, որն իր ճակատագրի տերը կլինի իսկապես, որ կախված չի լինի ոչ ռուսական ռազմաբազայից, ոչ էլ դուրսպրծուկ ինչ-որ վիժվածքի արարքներից:

Գիտեմ, ինձ օրինակ կբերեն Ֆրանսիայի և աշխարհի այլ անկյուններում տեղի ունեցող տեռորիզմի օրինակները, բայց ինչ էլ լինի, ես կարծում եմ, որ մեր հասարակությունը դեռևս չի կորցրել դեմքը և հայի արյունն այնքան չի ջրիկացել, որ թույլ տա իր հետ վարվեն ինչպես կամենան:

Հրաչ Բեգլարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին