Reddit կայքի եւ Initialized Capital-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը դարձել է ԱՄՆ-ում ամենահայտնի շոու-ծրագրերից մեկի՝ The Late Show with Stephen Colbert-ի հյուրը: Սթիվեն Քոլբերի շոուի ընթացքում Ալեքսիսին հարցրել է, թե ինչպես է նա ծանոթացել Սերանա Ուիլյամսի հետ և կրիպտոարժույթի մասին: Զրույցի ընթացքում Ալեքսիսը չմոռացավ հիշատակել Հայաստանի իրադարձությունները:
«Ես հայ եմ, դուք բոլորդ արդեն գիտեք Հայաստանի այն հեղափոխության մասին, որն ուղղակի ֆանտաստիկ է», - նշել է Ալեքսիսը: