Կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները ոչ թե բանակից ազատվում են, այլ կա այլընտրանքային ծառայության համակարգ, որը Հայաստանի միջազգային ստանձնած պարտավորությունն է։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օգտատերերից մեկի դիտարկմանը, թե Եհովայի վկաներին չափից շատ արտոնություններ են տրվել։
«Երբ «Կոշի» ՔԿՀ-ում էի, ապա այնտեղ կային Եհովայի վկաներ, ովքեր բանակից խուսափելու համար էին այնտեղ, օրենքն այլ էր եւ նրանք դատապարտվել էին ազատազրկման: Այնտեղ մարդիկ կային, որոնց հետ շփվելիս հասկանում էիր, որ դա նրանց համոզմունքն էր, բայց կային մարդիկ, որոնց համար իրենց հավատքը որոշ մեխանիզմներից օգտվելու հնարավորություն էր: Մեր օրենքը հիմա փոփոխվել է: Հիմա նրանք ոչ թե բանակից ազատվում են, այլ կա այլընտրանքային ծառայության համակարգ եւ նրանք ուղղակի այլընտրանքային ծառայություն են իրականացնում եւ դա, ըստ էության, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավություններն են»,-նշեց Փաշինյանը:
Վարչապետը հավաստիացրեց, որ խղճի ազատությունը ժողովրդավարության կարեւոր ատրիբուտ է. «Բայց ես չեմ կարծում, որ մենք պետք է թույլ տանք որեւէ մեկին, որ խղճի ազատության «տանիքի» տակ որոշակի արտոնություններ փնտրի եւ ապօրինի գործունեության ծավալի: Չարաշահման որեւէ դեպք ես թույլ չեմ տա։ Բայց դրա համար ինձ պետք է այդ դեպքերը հայտնի լինեն»,-նշեց նա:
Կարդացեք նաև՝ Նախիջևանի հետ սահմանին և շփման գոտում կուտակումներ կան, ինչպիսիք եղել են Ապրիլյան պատերազմի օրերին. Նիկոլ Փաշինյան
Վարչապետը հանդիպել է Ռոբերտ Աբաջյանի հորը, նրանք չեն արտագաղթել արտերկիր
Կարողանալու ենք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը աննախադեպ մակարդակի իջեցնել. Փաշինյան
Կան մարդիկ, ովքեր ասում են, որ 1-2 ամիս կանցնի, կմոռանան և կսկսեն փող աշխատել. Նիկոլ Փաշինյան
Մեր ֆուտբոլում փոփոխություններն անխուսափելի են. Փաշինյանը հիշեցրեց ՀՖՖ-ում ընտրությունների մասին
Ես շատ երկար չեմ սպասի եւ կիրականացնեմ լրջագույն կադրային փոփոխություններ. Փաշինյան
Վարչապետ Փաշինյանը գոհ չի «Վեոլիա ջրի» ու «Սանիթեքի» գործունեությունից