▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբևէ այս մասին չէի խոսի, եթե որոշ անձինք չփորձեին տեղեկություն կորզել իմ աշխատանքի վայրից

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի կինը՝ Սոնա Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երբևէ այս մասին չէի խոսի, եթե երկու օր շարունակ որոշ անձիք չփորձեին տեղեկություն կորզել իմ աշխատանքի վայրից («Հայբուսակ» համալսարան) ավելի կոնկրետ նրանց հետաքրքրում է, երբ եմ ես սկսել աշխատել վերոնշյալ համալսարանում։

 

 

 

Ի գիտություն բոլոր «հետաքրքրված» անձանց. ընդունվել և ավարտել եմ «Հայբուսակ» համալսարանը և անցել աշխատանքի նույն բուհում։ Սկսել եմ աշխատանքս որպես ընդունող հանձնաժողովի անդամ, այնուհետև դեկանի օգնական, դասախոս, ուսումնամեթոդական մասի մեթոդիստ, ուսումնամեթոդական մասի ղեկավար և շուրջ 7 ամիս է,որ աշխատում եմ որպես պրոռեկտոր։

Ինչպես հասկացաք շուրջ 13 տարի է,որ աշխատում եմ մի բուհում,որտեղ սովորում են շուրջ 1000 օտարերկրյա ուսանողներ թվով 35 երկրներից, որը ունի որակ և ճանաչում՝ չնայած նախկին ՀՀ ԿԳ նախարարների կողմից առաջացրած բազմաթիվ խոչընդոտների»:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ կաշառք վերցնելու տեսանյութ է առկա:

Սանասարյանը հերքել է այդ տեղեկատվությունը, իսկ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այն աղբյուրը և այն լրատվամիջոցը, որն առաջինը կտեղադրի իր մասնակցությամբ կաշառք վերցնելու տեսանյութը, ինքը հենց այդ լրատվամիջոցում էլ կկտրի  իր ձեռքը:

Կարդացեք նաև՝ Փաշինյանը՝ Սանասարյանի շուրջ ծավալվող քննարկումների մասին

Իմ դեմ իրականացվողը շինծու է, անգամ ապացուցման կարիք չունի. Դավիթ Սանասարյան

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել

Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը. Սանասարյան

Միշտ սիրել, սիրում ու սիրելու եմ բոլորիդ. Դավիթ Սանասարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին