▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեմն անլուրջ ներդրումային ծրագրեր են ներկայացնում․ Նիկոլ Փաշինյան

 

Այսօր կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըհայտարարեց, որ կառավարությունն ունի բազմաթիվ ներդրումային ծրագրերի առաջարկներ, որոնց մի մասն իրականանալի է, մի մասն անլուրջ է, մի մասի վրա էլ պետք է աշխատել.

«Ընդ որում, պոտենցիալ ներդրողները պետության հետ հարաբերվելու տարբեր ուղիներ են նախընտրում: Մի մասը նախընտրում է նախարարությունների հետ աշխատել, մի մասն աշխատել փոխվարչապետերի կամ վարչապետի, մարզպետների հետ: Դա նորմալ է, ով ում հետ ուզում է, թող աշխատի, բայց ներդրումային բանակցությունները կենտրոնանան տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունում», - նշեց վարչապետը:

 

 

 

 

 

 

 

 

Նրա խոսքով՝ մարդու բանկային պատմությունը շատ կարևոր է ներդրումային պոտենցիալը հասկանալու համար։

«Եթե մարդը կյանքում իր բանկային հաշվին 5000 դոլար չի ունեցել ու եկել ասում է 80 միլիոնի ներդրում եմ ուզում անել, հասկանալի է, որ այդտեղ ինչ-որ բան այնպես չէ»,- նկատեց ՀՀ վարչապետը։

 

Կառավարությունում քննարկված այլ հարցեր՝ ստորև տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին