Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադում՝ ուղևորներից մեկի (հավանաբար Նիդեռլանդների բնակիչ է եղել) ոչ ադեկվատ պահվածքի պատճառով.հայտնում է Интерфакс-ը՝ նշելով, որ այն եղել է անձնակազմի հրամանատարի որոշմամբ:
Գործակալության աղբյուրի տվյալներով՝ ինքնաթիռը Վոլգոգրադում վայրէջք է կատարել տեղի ժամանակով 22:30-ին:
Երեք ժամ անց ինքնաթիռը շարունակել է ճանապարհը դեպի Մոսկվա: Ինքնաթիռում 130 ուղևոր է եղել: