▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ազատման դիմում է ներկայացրել

Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Իմ աշխատանքից ազատման դիմումը էս թեմաների հետ կապ չունի )

ՀԳ Փնտրում եմ աշխատանք»,-գրել է նա։

Մեկնաբանությունների հատվածում նա գրել է, որ լրջորեն է խոսում այս մասին:

Արամ Մանուկյանը հանդես է գալիս Ամուլսարի հանքի շահագործման դեմ:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ևս Մանուկյանը նման գրառում էր արել, հետո հայտարարել, որ իր բջջային հեռախոսն էին գողացել, իր փոխարեն գրառում արել:

Հիշեցնենք նաև, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է հրաժարական ներկայացրել, իսկ ըստ տարածված տեղեկիւթյունների՝ հրաժարական է ներկայացնելու նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին