▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կգործեն երկարօրյա վճարովի խմբեր

Երևանի համայնքային բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կգործեն երկարօրյա խմբեր: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Ծառայությունը կլինի վճարովի՝ ցանկացողները ամսական 5000 դրամ կվճարեն, համապատասխանաբար, խմբերի մանկավարժները լրացուցիչ վարձատրություն կստանան: 1.5 ժամ տևողությամբ երկարօրյա խումբ բացելու համար անհրաժեշտ է առնվազն 5 երեխա»,- գրել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին