▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի փողոցների փոսերն արդեն ամաչելու տեղիք են տալիս

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երևանի փողոցների փոսերն արդեն ամաչելու տեղիք են տալիս:

Տարածաշրջանում ամենավատ ճանապարհներն ունեցող Հայաստանում հիմա էլ «լադոկներ» են մայրաքաղաքի նույնիսկ ամենակենտրոնական փողոցներում, նման փոսեր ու նման փողոցային վիճակ ես չեմ հիշում:

Չեմ հասկանում, ինչ՞ եք սխալ արել, որնասֆալտը նման ձևի քանդվել է, կամ լավ, ո՞նց կարելի է գոնե արագ ու ժամանակավոր լուծումներ չտալ, նույնիսկ դուք ինքներդ ձեզ չե՞ք հայհոյում այդ փոսերի մեջ հայտնվելուց հետո, լավ, ամոթ չի՞, որ Մասիվի շուկայի փողոցում, Սեբաստիա փողոցում, Տերյան փողոցում և այլուր ուղղակի խրամատներ են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին