▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 25-ամյա հարսին դանակահարած սկեսուրը ձերբակալվել է

25-ամյա հարսին դանակահարած սկեսուրը ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդ առանձնատներից մեկում 52-ամյա կինը դանակով հարվածել է 25-ամյա մի աղջկա

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:

Քիչ անց հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխել 25-ամյա աղջկան:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ աղջկան մարմնական վնասվածք պատճառած կինը նրա սկեսուրն է: Կինը դանակով հարվածել էր հարսին՝ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 28-ին, ժամը 01.30-ին, 52-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանություն եւ ձերբակալվել:

Դանակն առգրավվել է:

Կատարվում է նախաքննություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին