▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 25-ամյա վարորդը Niva-ով մխրճվել է Գրիշա Աղախանյանի Range Rover-ի մեջ, որն էլ բախվել է BMW-ին

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Ուստիյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 36 FA 622 համարանիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցում՝ «Լա Գալլերիա» հագուստի խանութի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 51-ամյա Գրիգոր Ագախանյանին պատկանող Range Rover մակնիշի 55 NN 500 համարանիշի ավտոմեքենային:

/filemanager/uploads/Grisha_Axaxanyan.jpg

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ Range Rover-ն էլ առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի 35 NC 545 համարանիշի ավտոմեքենային: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Շահեն Միսկարյանն ու տեսուչ Արմեն Մովսիսյանը: Պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է սթափ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Range Rover-ը պատկանում է հայտնի երգիչ և հաղորդավար Գրիգոր Ագախանյանին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին