▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ավտովթարից մեքենայի դիմացի հատվածն ամբողջությամբ այրվել է. մեկ մարդ հոսպիտալացվել է

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 18-ին, ժամը 01:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհ եւ Մայիսի 9 փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Altima» մակնիշի (վարորդը՝ Հ. Ա., 1994 թ.) եւ «Honda» (վարորդը՝ Հ. Ա.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին եւ բռնկվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հ. Ա.-ն հոսպիտալացվել է ‹‹Էրեբունի›› ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:03-ին, մարվել՝ 02:08-ին:

Ավտոմեքենայի դիմացի հատվածն ամբողջությամբ այրվել է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին