▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում մարդատար «Газель»-ը վթարի է ենթարկվել. կան վիրավորներ. Газель-ի վարորդը հաշմանդամ է

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևանյան լճի կամրջի վրա բախվել են 33-ամյա Մուշեղ Մերկիբոսյանի վարած Газ 32213 մակնիշի 0859 Տ համարանիշի և 39-ամյա Արման Սիմոնյանի վարած Mercedes մակնիշի 35 QC 671 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Газель-ը սպասարկում է թիվ 57 երթուղին, վարորդի վարորդական իրավունքի վկայականի ժամկետն անցած է, և նա իրավունք չի ունեցել մարդատար Газель վարելու, քանի որ, պարզվել է, որ նա վարորդական իրավունքի այն կարգը չունի, որով վարել է Газель-ը։ Վարորդը նաև ունի հաշմանդամության կարգ. ձախ ձեռքը հաշմանդամ է։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին