▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում պաշտոնյաների ավտոմեքենաներ են թալանել

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 7-ին, Երևանում տեղի ունեցած գողությունների փաստով:

shamshyan.com-ն է գրում և նշում, որ ժամը 13:00-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ Վարդան Պողոսյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 01:20-ից մինչև 12:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Գ. Արծրունի փողոցի թիվ 78/3 շենքի մոտ կայանված, իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները և կողային հայելիները գողացել են:
Կայքի տեղեկություններով՝ Վ. Պողոսյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ ինքը աշխատում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում՝ որպես ավագ մաքսային տեսուչ:

Երեկ ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել նաև Երևանի բնակիչ, 35-ամյա Միքայել Հայրապետյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 18:50-ից մինչև 21:45-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի մոտ իրեն պատկանող, կայանված KIA մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են HP նոթբուք՝ իր աքսեսուարներով:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ Մ. Հայրապետյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին հայտել է, որ ինքն աշխատում է ՀՀ ֆոնդային բորսայում՝ որպես ֆինանսական տնօրեն:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Պատահարներ ավելին