▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում քաղաքացին ցանկացել է ինքնասպան լինել՝ իրեն պատկանող ծաղկի կրպակն ապամոնտաժելու պատճառով

Հոկտեմբերի 25-ին, ժամը 13:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցում՝ թանգարանի մոտ, քաղաքացին փորձում է դանակով իրեն վնասել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Թադևոս Մ.-ն (ծնված 1976 թ.) իրեն պատկանող ծաղկի կրպակն ապամոնտաժելու պատճառով փորձել է ինքնասպան լինել:

Քաղաքապետարանի առևտրի վարչության պետի հետ բանակցությունների արդյունքում կանխվել է ինքնասպանության փորձը.  Թադևոս Մ.-ն տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին