▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում թալանել են Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի աշխատակցի տունը. տարել են խոշոր չափի գումար ու զարդեր

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչ՝ 24-ամյա Սերգեյ Գրիգորյանը Ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել է, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 14։40-ից մինչև դեկտեմբերի 22-ի ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են տան մուտքի դռան փականը և մտել բնակարան և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ս. Գրիգորյանն աշխատում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի տեղակալ։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին