▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում «Վեգա»-ի աշխատակիցը բեռնատար KIA-ով վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա և 4 երեխաների

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Խարբերդի բնակիչ, 40-ամյա Տիգրան Գեղամյանը իր վարած KIA մակնիշի 808 NN 81 համարանիշի ավտոմեքենայով Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի:

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Վրաերթի ենթարկված երիտասարդ աղջիկն ու 4 երեխաները տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վարորդը փախուստի չի դիմել, ինքնակամ ներկայացել է ոստիկանության էրեբունու բաժին: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ամբողջական տվյալները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Տ. Գեղամյանը աշխատում է «Վեգա» խանութների ցանցում

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին