▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում վթարի է ենթարկվել 28 համարի երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը. կան տուժածներ

Օգոստոսի 31-ին, ժամը 11:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի  Մանթաշյան և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում թիվ 28 համարի երթուղին սպասարկող  «ԳԱԶել» մակնիշի  ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարկան ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին