▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում զինված հարձակում է տեղի ունեցել Varks.am-ի մասնաճյուղի վրա

Shamshyan.com տեղեկություններով՝ նոյեմբերի 28-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։15-ի սահմաններում անհայտ անձը հրազենի նմանվող ատրճանակով ներս է մտել Մաշտոցի պողոտայի 7/5 հասցեում գործող Varks.am-ի մասնաճյուղ և աշխատակցից հափշտակել է խոշոր չափի գումար։

Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Ոստիկանության փորձաքրեագետները և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Հարութ Մանուկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավազակային հարձակումը տեսաձայնագրվել է նշված տարածքում տեղադրված տեսախցիկների կողմից։ 

Մանրամասները՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին