Փաստաբան Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Պետրոսը Ղազարյան Գրիգորյան Արմենին ասումա, բայց վերաարտահանման խնդիրը, որ գնումա դեպի ՌԴ, այ ըտեղ դիֆերսիֆիկացիա չունենք բան և այլն...
Արմեն Գրիգորյանը ասումա ճիշտ եք ասում, որ մեծ ծավալի արտահանում ունենք ՌԴ, դրա համար մեծ աշխատանք ենք անում, որ մեր ապրանքները համապատասխանեն եվրոպական ստանդարնտերին ու արտահանենք ԵՄ և այլ տեղեր...
Երևի Պետրոսը չգիտեր, որ Արմեն Գրիգորյանը ուղղակի հիմարի տեղ է դնում մեզ բոլորիս։ Մյուս հարցը պտի լիներ հետևյալը.
Այ հոգուդ մատաղ (հիշենք Արմեն Գրիգորյանը ճակատագրի հեգնանքով արցախցի է), դու կարաս արտահանման իմաստով դիվերսիֆիկացնես այն, ինչն արտադրում ես ու ուղարկում ՌԴ։ Օրինակ՝ կոնյակը։ Բայց ամբողջ խնդիրը նրանումա, որ ՀՀ տնտեսությունը մեծապես աճում է ՎԵՐԱարտահանման միջոցով, ոչ թե զուտ արտահանման, այսինքն սանկցիաների պատճառով այլ երկրների ապրանքները, որոնք ուղղակի կերպով ՌԴ չեն կարող արտահանվել, արտահանվում են Հայաստանի, Ղազախստանի և այլ երկրների միջոցով, Կառլ։ Հետևաբար, վերարտահանումը միայն ՌԴ պահանջարկն է ու միայն ՌԴ-ն է այդ արհեստական և ժամանակավոր պատուհանը բացում մեր առաջ։ Ուստի՝ վերաարտահանումը սույն դեպքում հնարավոր չէ դիֆերսիֆիկացնել.....չգիտեմ ինչ ածական այստեղ կսազեր Արմեն Գրիգորյանի համար...
Հավանաբար, Գրիգորյան Արմենը պետք է խոսեր, թե ինչ է անում ՀՀ-ն ներդրումների իմաստով, որ աճեն մեր արտադրական հնարավորությունները, այսինքն՝ տնտեսական աճի պոտենցիալը, կամ մասնագիտական-կադրային հզորությունները (կրթություն, գիտություն, հետազոտություններ և այլն)։
Իսկ դեպի այս ուղղություններ մեր հավաքված հարկային միջոցների ուղղումը չի շատանում, հակառակը՝ վերջին տարիներին բյուջետային սուբսիդիաների (ներդրումների) տեսակարար կշիռը աճում է ոչ արտահանելի հատվածում...
Էխ-էխ... ձեր հակառուս հորմոնալ ֆոնը մեզ հասցնելու է պալեոլիթի ժամանակներ...»։
|