▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ բերման է ենթարկվել Սեյրան Սարոյանի որդին՝ ֆիզկուլտուրայի ուսուցչին ֆիզիկական ցավ պատճառելու կասկածանքով

Երեկ բերման է ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի որդին՝ Աշոտ Սարոյանը:

Տեղեկությունը  հաստատել են ՀՀ ոստիկանությունից`Աշոտ Սարոյանին բերման են ենթարկել Էջմիածնի բնակիչներից մեկին հարվածելու կասկածանքով։

Նախնական տեղեկություններով՝ Սարոյանը վիճաբանել է Էջմիածնի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ՝ կրտսեր եղբորը նեղացնելու համար և հարվածել նրան։ Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին