▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ երեկոյան իմ անձի վրա կանխամտածված հարձակում է տեղի ունեցել. Վահագն Չախալյան

«Կամք» հ/կ հիմնադիր, ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ երեկոյան իմ անձի վրա տեղի ունեցած կանխամտածված հարձակումն անհապաղ պետք է պարզեն և հրապարակեն ՀՀ անվտանգության մարմինները:

 

 

 

 

 

 

 

 

Ոչինչ չի կարող ազդեցություն ունենալ Հայկական Արժեքների Պաշտպանության մեր առաքելության վրա՝ լինի Երևանում թե Գյումրիում, ՀՀ քաղաքներում, թե բնակավայրերում, մենք մեզ զգում ենք ինչպես տանը, և դա անցած շաբաթներին մեզ ցույց է տվել մեր ազգաբնակչությունը: Մենք կարող ենք ինքներս պատժել և՛ սադրիչներին, և՛ նրանց ուղարկողներին և դա կանենք, եթե ՀՀ իրավապահ մարմիններն անհապաղ չկատարեն Սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունը, այս պահին միայն այսքանը: Ժողովուրդ ջան, այսօր մենք կհանդիպենք Երևանում և Աշտարակում, վաղը կլինենք նաև Ապարանում, Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու, չի վավերացվելու և վերջ, Հայաստանը վաճառքի ենթակա չէ և Հայաստանը չի վաճառվելու, հայությանը ստրուկի կարգավիճակ չի տրվելու...»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին