▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ զոհված Ավագ Զաքարյանը Արարատի մարզից էր

Թարմացված․ ԱրմԼուր.am-ի տեղեկություններով, ըստ նախնական վարկածի, Ավագ Զաքարյանը մահացել է ծառայակցի կողմից արձակված կրակոցից։ Այս պահին իրավապահները դեպքի վայրում են ու պարզում են հանգամանքները։ Նշվում է, որ զինվորները որևէ տարաձայնություն կամ խնդիր չեն ունեցել միմյանց միջև ու, ըստ նախնական վարկածի, կրակոցն անզգուշության հետևանք է եղել։ 

***

Երեկ զոհված Ավագ Զաքարյանը Արարատի մարզից էր. Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին