▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երես չունի`չի գալիս. Սրբազանը`Փաշինյանի Սուրբ Զատիկի պատարագին չմասնակցելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 7-ի ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման ընդառաջ ինքնամեկուսացվել է ու չի մասնակցելու Մեծ Զատիկի Պատարագին։

Հասարակության լայն շերտերի մոտ սակայն քննարկումներ են գնում այն մասին, որ վարչապետը անտեսում է եկեղեցին ու այդպիսով դեմարշ անում եկեղեցու դեմ։ Հիշեցնենք, որ Փաշինյանը չէր մասնակցել նաև Սուրբ Ծննդյան Պատարագին։

ArmDaily.am-ի հետ զրույցում Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ասել է, որ չի կարծում, թե դա եկեղեցու դեմ դեմարշ է։

«Ես ավելի շատ կարծում եմ, որ երես չունի գալու` չի գալիս։ Ինչ դեմարշ։ Իր գալով կամ չգալով եկեղեցին ոչ իր առաքելությունից է շեղվելու, ոչ էլ տոնական մթնոլորտ է խաթարվելու։ Անշուշտ, դա շատ վատ է երկրի համար, մթնոլորտի համար, բայց ինքն արդեն այն մարդն է, որ իրապես երես չպիտի ունենա եկեղեցի մտնելու», - ասաց սրբազանը։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հավելել է,  որ Փաշինյանը գիտի, որ անցանկալի անձ է` այդ իսկ պատճառով խուսափում է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին