▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանի քաղաքապետարանը հանրակրթության վարչության պետի նոր ԺՊ ունի. ո՞վ է նա

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ, դասախոս Կարեն Սարգսյանը նշանակվել է Երեւանի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար:

Սա մի վարչություն է, որն աշխատում է մանկապարտեզների, դպրոցների հետ, սակայն, ինչպես նորանշանակ ԺՊ-ի տվյալներից հասկացանք, նա որեւէ կապ չի ունեցել այդ ոլորտների հետ, երբեւէ դպրոցում չի աշխատել, հանրակրթության եւ նախակրթարանների հետ գործ չի ունեցել։

Նորանշանակը սոցիալական կառավարման մասնագետ է, ՖԲ-ում բիզնես վարելու «դասեր է տալիս», սովորեցնում, թե ինչպես գրանտ գրել։ Նրա նշանակումը երեկ ողջունել են փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին