▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանում կանանցից զարդեր հափշտակողը հայտնաբերվել է. տուժողները կարող են դիմել ոստիկանություն

 

Ոստիկանները բացահայտել են մայրաքաղաքի տարբեր մասերում կողոպուտներ կատարած անձի: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Մայիսի 23-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անհայտ անձը Րաֆֆու փողոցի շենքերից մեկի մոտ, թիկունքից մոտեցել էր մի կնոջ, պարանոցից պոկել ոսկյա շղթան` կախազարդով և փախել:

 

 

 

 

 

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկած տարաբնույթ միջոցառումների արդյունքում, պարզել են, որ կողոպուտը կատարել է Րաֆֆու փողոցի բնակիչ Վիգեն Ավետիսյանը: Հունիսի 11-ին Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:

 

 

 

 

 

 

 

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նշվածից բացի, Ավետիսյանը վերջին երեք ամիսների ընթացքում մայրաքաղաքի տարբեր վարչական տարածքներում` Մալաթիայում, Նոր Նորքում, Արաբկիրում, Դավիթաշենում կատարել է կողոպուտի ևս հինգ հանցադրվագ: Թիրախում հիմնականում եղել են կանայք, որոնց զարդերը հափշտակելուց հետո Ավետիսյանը վաճառել է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

 

 

 

 

Ոստիկանները կասկածներ ունեն, որ Վիգեն Ավետիսյանի հանցավոր գործողություններից տուժել են այլ անձինք ևս, ովքեր կարող են դիմել ոստիկանության Մալաթիայի կամ մոտակա բաժին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին