▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանում ՊՆ զինծառայողը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վիրավորների թվում են 3 տարեկան և մի քանի ամսական երեխաներ 

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության եւ վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 31-ին Երեւանում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ըԺամը 14։00-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 25-ամյա Գագիկ Փ-ն իր վարած Honda մակնիշի 35 ՕX 869 համարանիշի ավտոմեքենայով Ռոստովյան փողոցի թիվ 15/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 35-ամյա Ալեքսանդր Պ-ին։ Վրաերթի ենթարկվածը եւ վարորդ Գագիկ Փ-ի ուղեւորներ՝ Երեւանի բնակիչներ, 3-ամյա Սուսաննա Դ-ն եւ մի քանի ամսական Մարիա Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Գագիկ Փ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին