▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանում թալանել են Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որդու Volkswagen Tuareg-ը

Երեւանում,  սեպտեմբերի 6-ին, ժամը 08։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երեւան քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Պետիկ Բ.-ի կողմից, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 23։50-ից մինչեւ սեպտեմբերի 6-ի ժամը 08։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Բյուզանդի փողոցի 91 շենքի մոտ կայանված նույն շենքի բնակիչ՝ 45-ամյա Կարեն Ղահրամանյանին պատկանող Volkswagen Tuareg մակնիշի 20 ՍՍ 200 համարանիշի ավտոմեքենայի առջեւի լուսարձակները։

shamshyan.com-ն է գրում և նշում, որ  Կ. Ղահրամանյանը գեներալ-մայոր, Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որդին է, ով ոստիկաններին հայտնել է, որ գողության հետեւանքով իրեն պատճառվել է 200 հազար դրամի վնաս։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին