▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխային վրաերթի ենթարկելու գործով հարցաքննվել են Դավիթ Սանասարյանը եւ երեխայի մայրը

Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները կասեցված) Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու առերեւույթ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են Սանասարյանը եւ երեխայի մայրը:

«Հայկական ժամանակ»-ն է գրում և նշում, որ  այս մասին տեղեկացրել է Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Վերջինս նշել է, որ Սանասարյանը հարցաքննվել է այսօր, երեխայի մայրը՝ օրեր առաջ:

Հարությունյանը հայտնել է նաեւ, որ Սանասարյանը հարցաքննվել է նաեւ իրենից ենթադրյալ շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում. «Երկու գործերով էլ Դավիթ Սանասարյանն ունի վկայի կարգավիճակ»,-փոխանցեց նա:

Հիշեցնենք,  որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին: Դավիթ Սանասարյանը հերքել էր տեղեկությունը՝ այն անվանելով «հերթական շառը»:

Կարդացեք նաև՝Դավիթ Սանասարյանը ներկայացրել է ողջ եղելությունը «դեպքի» վայրից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին