Բերձորում տեղի ունեցածը և դրան հաջորդած իրադարձություններն ու բազմաբովանդակ մեկնաբանություններն երկիմաստ իրավիճակ են ստեղծել:
Մի կողմից Ժիրայր Սեֆիլյանը հայրենիքին անուրանալի ծառայություններ մատուցած անձնավորություն է, մյուս կողմից էլ Արցախի այօրվա իշխանավորները պակաս ներդրում չունեն հերոսամարտի գործում: ԼՂՀ վերնախավի մեծ մասը նունպես ազատամարտիկներ են և պատերազմի տարիներին ունեցել են իրենց ավանդը:
Այս ամենի ֆոնին էլ ավելի անհասկանալի իրավիճակ է ստեղծվում, երբ մի կողմից Բերձորում ոստկանները ոչ ադեկվատ վարք են ցուցաբերում, իսկ մյուս կողմից էլ Սեֆիլյանը հարցազրույցների ժամանակ «թուրք», «հակառակորդ» տերմիններն է օգտագործում Արցախի իշխանությունների հասցեին. «Զարմացած չեմ, ճանաչելով հակառակորդին, էությամբ ճանաչելով, ես 91թ.-ից գիտեմ ինչպես է ձևավորվել Արցախի իշխանությունը և նրանց թրքաբարո լինելը իմ համար զարմանալի չէ»:
Կանգնել ենք անորոշ ու երկիմաստ իրավիճակի առջև: Վերջապես պետք է հասկանալ թե ի՞նչ է ուզում Սեֆիլյանը: Գլոբալ առումով նա ոչ քաղաքական ուժ է ներկայացնում, ոչ էլ ինչ որ կուսակցական մարմին է «հիմնադիր խորհրդարանը»: Ենթադրենք, թե Սեֆիլյանին շուրջ համախմբվեն բոլոր ուժերն ու քաղաքացիական ակտիվիստները և Ժիրայր Սեֆիլյանին հաջողվի իրականցնել իշխանափոխություն, դրանից հետո որն է լինելու նրա հաջորդ քայլը, ինչպես է պատրաստվում ձևավորել նոր իշխանություն…
Կարծում եմ, որ երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ նմանատիպ հայտարություններով արժեզրկվում է այն բոլոր ասոցացիաները, որը կապված է նրանց անունների հետ: