Երկրաշարժի հետցնցումների քանակը զգալի նվազել է : Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը :
« Գիշերվա ընթացքում երկու թույլ ցնցումներ ենք ունեցել նույն օջախում , իսկ հետցնցումների քանակը զգալի նվազել է , ինչը մասնագետների գնահատմամբ կայուն վիճակ է եւ ցույց է տալիս որ օջախի էներգիան նման կերպ պարպվում է », - նշել է նա :
Ավելի վաղ մարզպետը տեղեկացրել էր , որ առաջին ցնցումից մինչեւ 21 ։ 30 եղել են մոտ 30 հետցնցումներ , որոնց դինամիկան եւ այլ տեսակի սեյսմիկ չափումները հուշում են , որ գործընթացը գնում է մարման.
« Ըստ մարզպետարանում ունեցած մեր խորհրդակցության արդյունքների Շիրակի մարզում երկրաշարժի արդյունքում վնասներ չունենք. Սա բոլորիս համար զգոնության եւ նախապատրաստված լինելու եւս մեկ լուրջ ազդակ էր », գրել էր նա։
Հիշեցնենք , որ սեպտեմբերի 10- ին , տեղական ժամանակով ժամը 20: 22- ին ( Գրինվիչի ժամանակով ժամը 16: 22- ին ) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41,080 եւ արեւելյան երկայնության 43,940 աշխարհագրական կոորդինատներով ( Հայաստան - Վրաստան սահմանային գոտի ՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս - արեւելք ), օջախի 10 կմ խորությամբ , 4.8 մագնիտուդով երկրաշարժ :
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ :
Ըստ նախնական տվյալների, երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի , Լոռու , Տավուշի , Արագածոտնի , Արմավիրի մարզերում եւ Երեւան քաղաքում :