▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության գործով Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի պատիժը խստացվեց. 18-ից դարձավ 21

Քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով ամբաստանյալերի պատիժը խստացվել է:

Վերաքննիչ դատարանը այսօր վերադառնալով խորհրդակցական սենյակից որոշել է ամբաստանյալներ Գաստիկ մականունով հայտնի Վահան Հակոբյանի, Ծըգլ մականունով հայտնի Սարգիս Գրիգորյանի եւ Տլե մականունով հայտնի Սարգիս Հախանումյանի պատիժը խստացնել՝ 18 տարի ազատազրկումը դարձնելով 21:

armtimes.com-ն է գրում և նշում, որ  այս գործով, բացի պաշտպանական կողմից վերաքննիչ բողոք էր ներկայացրել, թե' տուժող, թե՛ մեղադրող կողմը: Նրանք ցմահ ազատազրկում էին պահանջում ամբաստանյալների համար, իսկ պաշտպանները՝ արդարացում:

Հիշեցնենք, որ Երրորդմասցի Լյովիկը եւ նրա երկու ընկերները՝ Մեսրոպ Նազարյանցը, Դրաստամատ Թադեւոսյանը սպանվել են 2015 թվականի մարտի 4-ին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ավտոկայանի մոտակայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին