▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եռյակն իր շահը գերադասում է պետության շահից. Արծվիկ Մինասյան

Քառյակի՝ Եռյակ դառալուց հետո ոչ իշխանական ուժերի որոշ ներկայացուցիչներ հայտարարություններ էին տարածում, որ ՀՅԴ-ի առանձնանալը Քառյակից դեռ չի նշանակում, որ համագործակցություն այլևս չի լինելու:


Հետագա քաղաքական զարգացումները այլ բան են հուշում: Չմոռանանք, Եռյակի և ՀՅԴ-ի տարաձայնությունները կառավարությանը ներկայացրած 12 կետերի վերաբերյալ, երբ նրանք վիճում էին, թե առաջարկների փաթեթը ո՞ր քաղաքական ուժն է կազմել:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Առավոտ»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ոչ իշխանական ուժերի որդեգրած քաղաքականությանը: Մասնավորապես նշել . «Փրկիչը մեկն է, որին երկու հազար տարի առաջ խաչել են։ Հիմա չի կարելի կենդանի մարդկանց մեջ Փրկիչ որոնել։ Ինձ զարմացնում է նաև մարդկանց կեցվածքը, ովքեր, իրենց շահը գերադասելով պետության շահից, փորձում են հանրությանը ներկայանալ որպես երկրի վաղվա օրով մտահոգվածներ և, դրանից ելնելով, մերժում են ցանկացած փոփոխության քննարկում։ Նկատի ունեմ բոլորին, այդ թվում՝ եռյակի որոշ ուժերին, նաև եռյակին ամբողջությամբ վերցրած, ինչպես նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերին, որոնք խորհրդարանում չեն, ամեն կերպ պայքարում են խորհրդարան մտնելու համար և այդ ճանապարհին պատրաստ են ցեխ շպրտելու ամեն ինչի՝ պետության, քաղաքական ուժի վրա»։

Ակնհայտ է, որ այստեղ ՀՅԴ-ն սլաքները ուղղում է ԲՀԿ-ի կողմը: Եռյակի և Դաշնակցության միջև անդունդը խորացել է և դրա ապացույցը ուժերի ներկայացուցիչների կողմից արված հայտարարություններն են:
Դաշակցության և Եռյակի քաղաքական մոտեցումները կապված Սահմանադրական փոփոխությունների հետ չեն համընկնում և հենց այս հարցն էլ դարձավ ՀՅԴ-ի՝ Քառյակի կազմից դուրս գալու հիմնական պատճառը: Պետք է նշենք, որ ներքին տարաձայնություններ կան նաև «Ժառանգության» և Եռյակի մյուս ներկայացուցիչների միջև կապված ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորների հետ:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին