▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ ընդունում շնորհավորանք իմ որդուն սպանողից. զոհված զինծառայողի մայրն արձագանքել է Փաշինյանի շնորհավորանքին

Հերոս Մխիթար Գալեյանի մայրը գրել է, որ չի ընդունում իր որդուն սպանողի շնորհավորանքը:

Կառավարության ֆեյսբուքյան էջում հայրուրավոր քաղաքացիներ անիծում ու հայհոյում են Նիկոլ Փաշինյանին՝ անվանելով «թուրք», «նեռ», «հայրենիք ծախող», մեղադրում են 1000֊ավոր հայուհիների սևազգեստ, 1000-ավոր հայ մայրերի որդեկորույս դարձելու մեջ:



Քաղաքացիները հիշեցնում են Փաշինյանին, որ հայուհի Մարալ Նաջարյանը մինչ օրս ադրբեջանական գերության մեջ է, կոչ են անում, որ նա շնորհավորի Մեհրիբան Ալիևային և նրա դուստրերին: «Հեռացի՛ր, հանգիստ թո՛ղ Հայաստանը: Դա կլինի նվեր բոլորիս»,-գրում են կանայք:

Mediaport-ը ներկայացրել է մեկնաբանություններից մի քանիսը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին