Ժողովուրդ, եկեք խնդիրը ճիշտ հասկանանք: երեկվա ոճիրը չպետք է առիթ դառնա, որպեսզի հակառուսական կրքեր բորբոքվեն, մյուս կողմից՝ Հայաստանի հասարակությունը չի հավատում, որ Ռուսաստանի իրավապահներն օբյեկտիվ կլինեն իրենց հանցագործ քաղաքացու նկատմամբ: Այսօրվա Ռուսատանը նման հավատ չի ներշնչում: Ռուսկական պետական համակարգը, այդ թվում՝ բանակը, թաթխված եմ կոռուպացիայի մեջ ու այս ոճիրի լիրաժեք բացահայտումը լույս է սփռելու նաև ռուսական բանակում տիրող բարդակի վրա: Ռուսական արդարադատությունը դրան չի գնա: Ռուսաստանն ու իր պրոբլեմները, տվյալ դեպքում, ինձ քիչ են հետաքրքրում, ես ուզում եմ, որ կոնկրետ ոճիրը բացահայտվի, մեր հասարակությունը ստանա սպառիչ պատասխաններ: Ի վերջո, սա բխում է նաև հայ-ռուսական հարաբերությունների ոգուց: Էլիտաների պայմանավորվածությունն ոչինչ է սովորական ժողովրդի համար, որը ցավ է ապրում ու արդարություն պահանջում: Ես քաղաքական պահանջներ չեմ հնչեցնում, նույնիսկ օրակարգ չեմ բերում հայ-ռուսական այսօրվա հարաբերությունների վերնայաման պահանջ՝ չնայած դրա անհրաժեշտությանը: Ես ընդամենը պահանջում եմ, որպեսզի Հայաստանը տեր կանգնի իր սպանված քաղաքացիների հիշատակին, արդարություն պահանջող քաղաքացիների թասիբին ու, որպես պետություն, պատժի իր տարածքում ոճրագործություն կատարողին՝ ազգային օրենսդրության ու միջազգային իրավունքի համաձայն:
Ես ընդամենը պահանջում եմ, որպեսզի Հայաստանը տեր կանգնի իր սպանված քաղաքացիների հիշատակին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet