▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես Equality Armenia միասեռական տեսակետներ ջատագովող կառույցի անդամ չեմ. Վազգեն քահանա Մովսեսյանի նամակը

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացվել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի հոգևոր սպասավոր Տ. Վազգեն քահանա Մովսեսյանի հերքում-նամակը ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսին` իր անձի վերաբերյալ «Ասպարեզում» տպագրված հոդվածի առնչությամբ:

Հոդվածում Տեր Վազգենը ներկայացվում է իբրև Equality Armenia միասեռական տեսակետներ ջատագովող անձ և այդ կառույցի անդամ: Ստորև ներկայացված է Տեր Հոր նամակը:

Հրապարակում եմ այս նամակը` նկատի ունենալով սոց. տիրույթում այս կապակցությամբ արձանագրված «հրճվանքը»»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ ներկայացնելով նամակի պատճենը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին