▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես երբեք որևէ ներքաղաքական գործընթացի չեմ խառնվել և չեմ խառնվում. Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես՝ որպես անհատ և որպես ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, մշտապես այցելում եմ Եռաբլուր, դա անում եմ ոչ միայն ղեկավարության հետ, այլ նաև առանձին, օրվա ցանկացած ժամի: Ես երբեք որևէ առիթով որևէ ներքաղաքական գործընթացի չեմ խառնվել և չեմ խառնվում, քանի որ երդում եմ տվել ծառայել Հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը: Այդ ծառայությունը չի ճանաչում որևէ քաղաքական գույն ու կողմնորոշում: Հաշվի առնելով այդ ամենը և ի տարբերություն այն մարդկանց ու սպաներին, որոնք մոռացել են, որ ծառայության ժամանակ պետք է ծառայել առանց քաղաքական բաժանումների, ես Եռաբլուր այցելած երիտասարդներին պատահական հանդիպել եմ Եռաբլուրում, նախկինում չեմ հանդիպել որևէ անգամ, որևէ այլ ակցիայի նրանց հետ չեմ մասնակցել: Նրանց մոտ չեմ տեսել որևէ քաղաքական լոզունգ, խոսք, պաստառ: Նրանց հետ մոմ եմ վառել մեր հերոսների գերեզմաններին: Բոլոր հերոսների, նորից առանց որևէ երանգավորման: Մոմավառությունը եղել է առանց որևէ քաղաքական խոսքի, կոչի, լոզունգի ու առանց որևէ մեկի անուն հնչեցնելու: ՀՀ ՊՆ-ը և ես միշտ ողջունել ենք ու ողջունում ենք երիտասարդների անկեղծ հայրենասիրական մղումները. Եռաբլուրը բաց է բոլորի համար, քանի որ այնտեղ քաղաքականություն չի կարող լինել»,- գրել է նա:

Ավելի վաղ համացանցում լուսանկար էր տարածվել, թե Արծրուն Հովհաննիսյանը «առաջին շարքում մասնակցում է 5-րդ շարասյան կազմակերպած ռևանշիստական-քոչարյանական միջոցառմանը»։ Նշվում է, որ այդ միջոցառումը կազմակերպել են Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին