Բանակցային պրոցեսը պետք է շարունակվի. մենք մեր դիրքորոշումները չենք փոխելու Արցախի հարցում,- «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Արամ Աբրահամյանի հարցին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի հաջորդ սերունդներին թողնելու հետ:
«Երբ որ Դուք ասում եք՝ ուրիշ, ես մի քիչ մտահոգվում եմ, ուրիշ, այսինքն՝ ի՞նչ: Հայաստանում կարող գալ մարդիկ, ովքեր կհամաձայնե՞ն Արցախը հանձնել Ադրբեջանին: Ինձ համար դա անհասկանալի է»:
Երբ Արամ Աբրահամյանը հստակեցրել է՝ խոսքը փոխադարձ զիջումների մասին է, Սերժ Սարգսյանն ասել է. «Եթե հաջորդ սերունդների մասին է խոսքը, ես կարող է գերեզմանում շուռ գամ՝ էդպիսի բան լսելով»: