«Ես համարում եմ սա խտրական նախագիծ, որը ուղղված է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը սահմանափակելուն»,-այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով գրասենյակի ֆինանսավորումը կրճատելու կառավարության նախագծին։
Թաթոյանը նշել է, որ եթե պետությունից ֆինանսավորվող մյուս գերատեսչություններում կրճատումներ արվեին, ապա իրենք կհասկանային, որ բյուջեի հետ կապված խնդիրներ են պատճառը, մինչդեռ ուսումնասիրել են և նման միտում առկա չէ: Նա նշել է նաև , որ ՄԻՊ գրասենակն աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով, մեկ ամսում ստանում են մոտ 3000 բողոք, իսկ հատկացվող գումարը գրեթե ամբողջությամբ փոխանցվում է աշխատավարձի վճարելուն։