▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես միանշանակ խորհուրդ եմ տալիս պատվաստվել AstraZeneca պատվաստանյութով. ԱՆ նախարար

Այսօր՝ ապրիլի 1-ին, ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք ինքը խորհուրդ կտա իր հարազատներին օգտվել Աստրազենեկա պատվաստանյութից, եթե հաշվի առնենք այն, որ իր մայրը, մամուլի տեղեկությունների համաձայն, «Սպուտնիկ Վ»-ով է պատվաստվել։

Նախարարը հորդորել է զգուշավոր լինել բժշկական գաղտնիք պարունակող տեղեկատվության հետ՝ խորուրդ տալով բոլորին պատվաստվել, քանի որ, նրա խոսքերով, պատվաստումը միակ միջոցն է բնականոն կյանքին վերադառնալուն՝ այնուամենայնիվ պատասխանելով հարցին՝ հայտարարելով, եթե ինքը՝ որպես նախարար, հրաման է ստորագրել, որ պատվաստանյութը պետք է օգտագործվի, իհարկե՝ միանշանակ խորհուրդ տալիս է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին