▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էսքան անպատասխանատու տղամարդ դեռ հանդիպած չկամ. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արթուր Վանեցյանի հարցազրույցի պատառիկներից սարսափեցի երկրիս ազգային անվտանգության համար, որ նրան է վստահվել։ Հաղորդավարը հարցնում է՝ Սորոսականները վտա՞նգ ներկայացնում են մեր երկրին։ Պատասխանում է՝ այո։ Մի հարցնող լինի՝ բա որ «վտանգ են ներկայացնում, դու մո՞ւկ էիր տշում, թե ծաղիկ էիր վաճառում»։

Նույնը՝ մյուս հարցերի դեպքում։ Էսքան անպատասխանատու տղամարդ դեռ հանդիպած չկամ։ Լրագրողը հարցնում է՝ հնարավոր է, որ ձեզ դատեն։ Պատասխանում է՝ ինչի՞ համար։ Ես կասեմ՝ առնվազն անմեղսունակության համար, որ հազար ոլորտում խունջիկլամիշներով ակնարկեցիր ինչ-որ ազգային անվտանգության վտանգների մասին, բայց ոչ մի տեղ պատասխան չտվեցիր ու ոչ մի փաստ չկա։ Թե բա՝ դեռ կխոսեմ․․․: Մենակ թե Սերժ Սարգսյանի խոստացված և ամիսներով գովազդված ելույթի արձագանքներին նայիր, հետո որոշիր՝ կխոսես, թե կլռես։ 1999թ․-ից այս կողմ Ջահանգիրյան Գագիկն էլ է խոսում․․․․
     Աղետ է եղել, չենք իմացել ․․․»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին